Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

«Սանիթեքի» և «Վեոլիա ջրի» հետ կնքվել են վատ պայմանագրեր, առանց հետագա վտանգները հաշվի առնելու

Շոգ եղանակին մեր բնակիչների առաջին պահանջմունքներից մեկը ջրի հասանելիությունն է, ամռան տապին բնակիչների համար կարևոր է նաև ժամանակին կատարվող աղբահանությունը: Սակայն հենց ամենաշոգ ամռանը բնակիչների այս երկու պահանջմունքները ապահովելու փոխարեն դրանց պատասխանատուները խնդիրներ ստեղծեցին:

Հիշեցնենք՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը 2017թ. պաշտոնապես դարձավ Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատորը առաջիկա 15 տարիների համար:

«Վեոլիա ջուր» նորոգման աշխատանքների պատճառաբանությամբ առանց զգուշացման գրեթե 2 տասնյակ հազարավոր բնակիչների ջրազուրկ թողեց, իսկ «Սանիթեքը» հանդուրժում է քաղաքի ամենատարբեր անկյուններում աղբի զանգվածային կուտակումներ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիր է կնքվել՝ հաշվի չառնելով նախորդների սխալները. «Պայմանավորվածությունները սահմանված են երկարաժամկետ: Նախկին կառավարությանը ձեռնտու չէր ճշգրիտ վերահսկողության սահմանման մեխանիզմներով և բանաձևերով պայմանագրի կնքումը»:

«15 օր քաղաքացիները դժգոհում են, բայց որևէ պետական կառույցից արձագանք չկա»,- ընդգծեց Բ. Պիպոյանը: Նրա խոսքով՝ պետք է հստակ բալանսավորված, չափված մեխանիզմներ կիրառել. «Ավելին՝ պետությունը պետք է ցույց տա, որ ինքն ունի բոլոր գործիքները «Վեոլիա ջրին» խաղի կանոններ չթելադրելու կարգավիճակի բերելու համար. իրար ատամ ցույց տալու պարագայում պետության ատամներն ավելի սուր են»:

Անդրադառնալով Երևանի աղբահանության խնդրին՝ Պիպոյանը նշեց. «Փաստացի մենք քաղաքային իշխանություն չունենք, որ կտրուկ կարգավորման քայլեր ձեռնարկի, բացի դրանից՝ «Սանիթեքն» արդեն հասկանում է, որ իր բիզնես ռիսկերը սխալ է հաշվարկել, հասկանում է, որ տնտեսապես այս պայմանագրով աշխատելը ձեռնտու չէ և կողմ է, որ այդ պայամանագիրը լուծարվի…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում