ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հրապարակել է նախկին պետքարտուղար, 2016-ի նախագահական ընտրություններում իր հակառակորդ Հիլարի Քլինթոնի հարցազրույցը, որտեղ նա ասում է այն մասին, որ ամբողջ աշխարհը շահագրգռված է Ռուսաստանի՝ ուժեղ լինելու հարցում։
«Մենք շատ ենք ցանկանում, որ Ռուսաստանը լինի ուժեղ, վստահ և բարգավաճ, ինչը, ենթադրում ենք, որ ամբողջ աշխարհի շահերից է բխում»,-2010-ին ռուս լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Քլինթոնը։
«Դեմոկրատները և ֆեյք լուրերը երբևէ կսովորե՞ն։ Սա դասականություն է»,-Twitter-ի իր էջում մեկնաբանել է Թրամփը։
Will the Dems and Fake News ever learn? This is classic! pic.twitter.com/kSX3ROI4QG
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 19, 2018










































