Ամերիկյան Time շաբաթաթերթը Ռուսաստան-ԱՄՆ լիարժեք ձևաչափով գագաթնաժողովից հետո հուլիսյան համարի շապիկին տեղադրել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միատեղված լուսանկարները:

Երկդեմ պատկերը ստացել է «գագաթնաժողովի ճգնաժամ» անվանումը և հեղինակ Նենսի Բուրսոնի մտահղացմամբ՝ պետք է արտահայտեր աշխարհի երկու ամենաճանաչելի առաջնորդների «հանելուկային նմանությունը»:
Աշխատանքը ներկայացվել է նաև տեսանյութով, որտեղ մի քանի վայրկյանի ընթացքում ԱՄՆ նախագահը փոխակերպվում է Ռուսաստանի նախագահի:
TIME’s new cover: Trump wanted a summit with Putin. He got way more than he bargained for https://t.co/sUu9gGKmmP pic.twitter.com/qq6iOjlis1
— TIME (@TIME) July 19, 2018










































