Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մոսկվայի բացահայտ շանտաժը Հայաստանին․ Նիկոլ Փաշինյանին սպառնում են «ուկրաինական սցենարով»

Հայաստանը դառնում է Ուկրաինայի երկվորյակ քույրը, այդ փաստը է՛լ ավելի տխուր է, քանի որ դեռ բոլորովին վերջերս Երևանը շատ հավատարիմ էր Մոսկվային, առնվազն շատ ավելի, քան մնացած անկախ կովկասյան հանրապետությունները. գրում է ռուսական lenta.ru կայքը «Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով» վերնագրված հոդվածում:

Այժմ երկկողմ համագործակցության հեռանկարների մասին անհրաժեշտ է լուրջ խորհել, և այդ ուղղությամբ մտքերը ոչ մի լավ բանի մասին չեն վկայում, գրում է հոդվածագիր Կոնստանտին Լյապունովը: Հեղինակը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի գործողություններում առավել մտահոգիչ է դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը:

Ընդ որում, ըստ երևույթին, նա ցանկանում է ոչ թե պարզապես ինտեգրվել քաղաքական շրջանակներին, այլև ինչ-որ կերպ ցանկանում է երկիրն ինտեգրել Ռուսաստանի նկատմամբ թշնամական ՆԱՏՕ-ի դաշինքում, կամ ցուցադրելով իր կապերն այդ դաշինքի հետ, փորձում է Մոսկվայից հետագա համագործակցության համար հատուկ պայմաններ կորզել:

Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրի միակ ղեկավարն էր, որը ներկա է եղել Բրյուսելում հուլիսի 11-13-ն անցկացված դաշինքի գագաթնաժողովին: Հեղինակը նշում է, որ ռուսական լսարանին Բրյուսել այցը ներկայացվել է որպես ընդամենը գործնական այց, որի ընթացքում Հայաստանի վարչապետը հնարավորություն է ունենալու ծանոթանալ համաշխարհային առաջնորդների հետ: Դա գուցե այդպես է, բայց կա երկու «բայց», գրում է հեղինակը:

Դրանցից մեկն այն է, թե այդ ինչ ռազմական դաշինք է, որի նիստերին կարող է ցանկացած մեկը, թեկուզ՝ երկրի ղեկավար, ներկա լինել և այնտեղ զբաղվել իր գործունեությամբ, ինչը ոչ մի կերպ կապված չէ ՆԱՏՕ-ի գործունեության հետ: Երկրորդ «բայց»-ը Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունն է, քանի որ կա՛մ պատահաբար, կա՛մ մտածված՝ Հայաստանի վարչապետն «իր կառավարությունը ձևավորել է փաստացիորեն ռուսաֆոբներից»:

Ստացվում է, որ Հայաստանը գլխավորողներից միակը, որը հայտարարում է Ռուսաստանի հետ երկարաժամկետ և սերտ կապերի մասին, մնացել է միայն ինքը՝ Փաշինյանը, իսկ ՌԴ-ի նկատմամբ ցանկացած ոչ բարեկամական քայլ կարելի է բարդել շրջապատի վրա: Ընդ որում, որպեսզի ոչ բարեկամական քայլեր չլինեն, Ռուսաստանը պետք է պայմանավորվի «խաղաղության միակ աղավնու»՝ Նիկոլ Փաշինյանի հետ, որը «կարող է հանդարտեցնել իր մերձավոր շրջապատի մոլի արևմտամետներին, իհարկե՝ ոչ անվճար»:

Հեղինակը նշում է, որ կարելի է ենթադրել, որ Հայաստանի նոր վարչապետի գործողությունները հիմնվում են հենց նման տրամաբանության վրա, այսինքն՝ սովորական շանտաժի վրա: Ավելորդ է նշել, որ Կրեմլին մոտ կանգանած կայքն ամբողջովին խեղաթյուրել է Նիկոլ Փաշինյանի բրույսելյան այցը, համենայնդեպս՝ դրա օրակարգի, առաջնահերթությունների մասով։

Հայաստանի վարչապետը Բրյուսելում իր բոլոր հանդիպումների ժամանակ հայտարարել է, թե հեղափոխությունը չունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, ըստ այդմ՝ չի փոխվել Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը․ մեր երկրի օրակարգում չի կարող լինել ՀԱՊԿ-ում անդամությունը չեղարկելու կամ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հարց։

Կոնստանտին Լյապունովն իր ամբողջ հոդվածը կառուցել է քարոզչական մանիպուլյացիայի, ՆԱՏՕ-ին ինտեգրվելու Հայաստանի ցանկության կեղծ թեզի վրա։ Սակայն այս հոդվածն ուշագրավ է հենց այն առումով, որ բացահայտում է Մոսկվայի ինստեբլիշմենտի իրական մտադրությունները, վերաբերմունքը այսօրվա Հայաստանի, նրա իշխանության քաղաքականության նկատմամբ։

Ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, թե Հայաստանի նպատակը Ռուսաստանի հետ գործընկերային ռազմավարական հարաբերություններ կառուցելն է, նման ցանկություն չունի Մոսկվան, որը շարունակում է Հայաստանին համարել մի երկիր, որն իր հետ կապված է վասալության ռեժիմով։

Խնդիրը նույնիսկ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը չէ, որի ընթացքում, մեծ հաշվով, տեղի չեն ունեցել արտառոց իրադարձություններ, որոնք կարող էին մեծ անհանգստություն պատճառել Մոսկվային։

Ռուսաստանյան իշխանական և փորձագիտական շրջանակներում շատ լավ են պատկերացնում Հայաստանի հեղափոխության քաղաքական, քաղաքակրթական, աշխարհաքաղաքական հետևանքները, որոնք, ի վերջո, նպաստելու են նոր որակի եվրոպական մոդելի պետության ստեղծմանը, որը հեռանկարային առումով չի կարող հանդուրժել ռուսական վասալության ռեժիմը, ավելին՝ չի կարող ինտեգրված մնալ ավտորիատար առաջնորդների եվրասիական ակումբին։

Հայաստանում այս օրերին համապարփակ պայքար է մղվում օլիգարխիայի, կոռուպցիայի դեմ․ դրանք այն հիմքերն են, որոնց վրա Ռուսաստանը շուրջ երկու տասնամյակ կառուցել է իր անսահմանափակ, տոտալ տիրապետությունը Հայաստանում։

Ներքին բարեփոխումները վաղ թե ուշ արտացոլվելու են Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ՝ այն դարձնելով ավելի հավակնոտ և սուվերեն։ Մոսկվան Հայաստանի հետ հարաբերություններում չունի ռացիոնալ օրակարգ և տագնապով է նայում այն հեռանկարին, որ իներցիայով չի կարող օրակարգ, քաղաքականություն թելադրել Երևանին։

Հենց այս համատեքստում է կրեմլամերձ փորձագիտական շրջանակներին անհանգստացնում Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը, որովհետև դրանով դրվում են Հայաստանի բազմավեկտոր, նախաձեռնողական արտաքին քաղաքականության հիմքերը։

Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը, սակայն չի պատրաստվում իր արտաքին քաղաքականությունը կառուցել Կրեմլի թելադրանոքվ․ սա է Նիկոլ Փաշինյանի հակիրճ ուղերձը Մոսկվային, ինչին վերջինս պատասխանում է շանտաժով՝ հասկացնելով, որ չի հանդուրժելու անգամ Նիկոլ Փաշինյանի «արևմտամետ» կադրային քաղաքականությունը։

Ռուսական կայքը հասել է ցինիզմի կատարյալ մակարդակին՝ կասկածի տակ դնելով անգամ սեփական կաբինետի անդամներ նշանակելու Փաշինյանի իրավունքը։ Մնում է ենթադրել, որ անցած քսան տարիներին Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց բոլոր առանցքային կադրային նշանակումները համաձայնեցրել են Մոսկվայի հետ։

Lenta.ru-ում հրապարակված հոդվածի «ականը», սակայն, Հայաստանի համեմատությունն է Ուկրաինայի հետ։ Սա արդեն անթաքույց շանտաժ է Նիկոլ Փաշինյանին։ Մոսկվայից՝ առայժմ անուղղակիորեն, հասկացնում են, որ Հայաստանում պատրաստ են կրկնել «ուկրաինական սցենարը», եթե Երևանը շարունակի ինքնաբավ և սուվերեն արտաքին քաղաքականություն իրականացնել։

Հայաստանի պարագայում, այսպես կոչված, ուկրաինական սցենարը Ադրբեջանի միջոցով պատերազմ հրահրելն է, որը մի կողմից նոր սպառնալիքներ կարող է ստեղծել Հայաստանի անվտանգության հետ, մյուս կողմից՝ մեծացնել Հայաստանի կախվածությունը Մոսկվայից։ «Ուկրաինական սցենարի» երկրորդ բաղադրիչը, անշուշտ, գազն է, որը միշտ Մոսկվան կարող է օգտագործել որպես ճնշման գործիք Հայատանի քաղաքականությունն ուղղորդելու նպատակով։

Ի դեպ, ուշագրավ է, որ Մոսկվայի իշխանամերձ փորձագետներն արդեն արձագանքել են Փանիկի միջադեպի մասին Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։ Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածն անվանել էր սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության։

Հայաստանի վարչապետի հայտարարությունը նույնիսկ խիստ բալանսավորված է և ամբողջովին տեղավորվում է հայ-ռուսական ռազմավարական գործընկերության համատեքստում։

«Ասել, որ սադրանք է… Նա հնարավորություն ունի ռուսական բարձր իշխանությունների հետ պարզել իրավիճակը նման հայտարարություններից առաջ, պարզաբանումներ ստանալ, հետո որակել դա սադրանք: Սա անհասկանալի հայտարարություն է»,- Փաշինյանի հայտարարությանն այսպես կտրուկ է արձագանքել քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Փորձագիտական կարծր գնահատականները հուշում են, որ Մոսկվայում սադրանք է նախապատրաստվում Հայաստանի դեմ․ հիմա տեղի է ունենում համապատասխան քարոզչական ֆոնի ստեղծումը։

Եթե Հայաստանը բացահայտորեն համեմատվում է Ռուսաստանի համար թշնամական երկիր համարվող Ուկրաինայի հետ, ապա այլ բան ենթադրելն անմտություն կլինի․հեղափոխական Հայաստանին Մոսկվայում նայում են թշնամական հայացքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում