Քոփիռայթեր աշխատող աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ սոցիալական ցանցում հաղորդագրություն է թողել այն մասին, որ իր աշխատանքն արդեն շարունակվում է 30 ժամ:
Միտա Դիրանը 2012 թ. մայիսից աշխատել է Young & Rubicam Indonesiа ընկերությունում:
Աղջիկը հաճախ սոցիալական ցանցերում գրել է աշխատավայրում երկար աշխատելու մասին:
Դիրանը Twitter-ում գրել է այն մասին, որ արդեն աշխատում է 30 ժամ շարունակ, բայց չի պատրաստվում հանձնվել:
Աղջկա հայրը պատմել է, որ դուստրը երբեմն աշխատել է երեք օր շարունակ՝ առանց քնելու, ինչպես նաև ամեն օր էներգետիկ ըմպելիքներ է օգտագործել: