Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցածը անփութության հետևանք չէր.«Ռուսները բնավորություն են ցույց տալիս, վաղն էլ կարող է տանկերով մտնեն Երևան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Շիրինյանի՝ եթե դա պատահականություն էր, ապա ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը ո՛չ քարտեզ է ճանաչում, ո՛չ կողմնացույց ունի, ո՛չ էլ կարող է իրադարության մեջ գործողություններ կառավարել.«Իհարկե սա ընդունելի չէ և չենք հավատում, բայց ընդունենք, որ անգրագետ են ու կողմնացույցը չեն ճանաչում»,-ընդգծեց նա։
Քաղաքագետն ընդգծում է՝ նոր իշխանություններ պետք է վերանայեն Ռուսաստանի հետ կնքած բոլոր պայմանագրերը.«Պետք է մի սկզբունքով առաջնորդվենք՝ մենք դաշնակիցներ ենք, Հայաստանին այլ կարգավիճակ չի բավարարում. եթե դա այդպես չէ, ապա ռուսական ռազմաբազան պետք է վերցնեն և Հայաստանից դուրս գան»։








































