Հնդկաստանում դատարանը մեղադրել է 17 տղամարդու՝ 11-ամյա աղջկան բռնաբարելու մեջ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ոստիկանության տվյալներով՝ տարվա սկզբից աղջկան բացմիցս բռնաբարության են ենթարկել։ Իրավապահներն ասում են, որ հիմնական մեղավորը լիֆտի օպերատորն է եղել իր բնակելի թաղամասում։ Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ նա աղջկան թմրանյութեր է տվել և ուրիշ տղամարդկանց առաջարկել է բռնաբարել նրան։
Մեղադրվողների շարքում են պահակը, էլեկտրիկն ու ջրմուղի աշխատակիցը։ Նրանք կալանքի տակ են պահվելու մինչև հուլիսի 31-ը։

Ելույթ ունենալով լրագրողների առջև Մադրասի Բարձրագույն դատարանում՝ փաստաբանների միության նախագահ Մոհանա Կրիշնանն ասել է, որ իր գործընկերներից ոչ մեկը չի ցանկացել պաշտպանել մեղադրյալներին։
Տղամարդկանց ձերբակալել են այն բանից հետո, երբ աղջկա ընտանիքը ոստիկանություն բողոք է ներկայացրել։
Ոստիկանն ասել է, որ աղջիկը ճանաչել է բոլոր մեղադրյալներին։ Նրանցից առնվազն չորսն արդեն խոստովանել են իրենց մեղքը։ Տուժածը հոսպիտալում է գտնվում։ .









































