Այս տարի բուհերի ընդունելության քննությունները կարծես թե դադարել են հասարակությանը հետաքրքրելուց. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց. «Առաջին հերթին վերահսկողությունը շատ խիստ է եղել, կազմակերպման ընթացքի հետ կապված բողոքներ չկան: Նախորդ տարիներին քննություններին եղել է թողտվություն»: Նախարարի խոսքով՝ դիմորդների թիվն այս տարի բավականին նվազել է՝ փոքր թիվ է կազմել՝ 5700, նախորդ տարի կրկնակի է եղել:
«Գուցե բարձրագույն կրթության նկատմամբ հետաքրքրության պակասն է պատճառներից մեկը, բայց շրջանավարտների թիվը ևս փոքր է, ամեն տարի աճ է լինելու: Բուհերում կարող է ճգնաժամ առաջանալ, այս տարի բուհերը իրենց հնարավորության մեկ քառորդով են համալրվել, մասնավոր բուհերի դեպքում ունենք կազմակերպչական և որակի խնդիրներ: Մասնավոր դեպքերի դեպքում խնդիրն ավելի սուր է: Կլինեն բուհեր, որոնք կփակվեն: Ցանկալի է, որ բուհերը գնան միավորումների»:
Նախարարը նաև ընդգծեց, որ կոռուպցիան վերացվելու է դպրոցներից, բացի դրանից՝ փոխվելու է ուսուցիչների վերապատրաստման ձևաչափը:
Մանրամասն՝ տեսանյութում:











































