Tinder-ում օգտատերերը նկատել են աղջկա, որն առողջ օրգաններով երիտասարդի է փնտրել։ Պրոֆիլի սքրինշոթը հրապարակվել է Twitter-ի @gokunaruto էջում, սակայն մի քանի օր անց օգտատերը հեռացրել է թվիթը։
Նիկոլ անունով 26-ամյա բուժքույրը գրել է, որ երկարաժամկետ հարաբերությունների համար զուգընկեր է ցանկանում գտնել։ Տղամարդը պետք է լինի աշխատասեր, հնազանդ, հուսալի և առողջ։ Վերջին կետն ամենից շատ է աղջկան անհանգստացրել։
I can't believe you rented a hotel room for our first date!
Anything for you my HEALTHY man.
Um… Why is the bathtub filled with ice?
To uh… keep the champagne cold?
— Matt Van Natta (@ImStoic) July 15, 2018
Նա հստակեցրել է, որ իր ապագա կողակիցը պետք է առողջ երիկամներ և թոքեր ունենա, ինչպես նաև սինուսային սրտխփոց։ Բացի այդ, նա չպետք է ծխի և լյարդին վնասող խմիչքներ խմի։
Որոշ օգտատերերի կարծիքով՝ հանդիպումից հետո աղջիկը ցանկանում է վերցնել երիտասարդի օրգանները։
Anyone else imagined her starting the date with an x-ray? 😂
— لميس بصري (@Lamisbasri) July 15, 2018









































