ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում մեղուները հարձակվել են մաքրուհու վրա և խայթել նրա ամբողջ մարմինը։ Fox News-ը հաղորդում է, որ 50-ամյա կինը կրիտիկական վիճակում վերակենդանացման բաժանմունքում է գտնվում։
Միջատներն ամերիկուհու վրա հարձակվել են, երբ նա ավտոմքենայից դուրս է եկել։ Միջադեպի ականատեսները փրկարարների են կանչել։
Մեղուներն այնքան կատաղի էին հարձակվել զոհի վրա, որ փրկարարները ստիպված են եղել առանց համազգեստի օգնել կնոջը։ Բժիշկների խոսքով՝ կնոջ մարմնին ավելի քան 200 խայթոց է եղել։
Հրշեջ բրիգադի ղեկավար Թոնի Բոմարիտոն հայտարարել է, որ երբեք այսքան լուրջ միջադեպի հետ չի բախվել։







































