Հայտնիները լողազգետսով լուսանկարվելու համար նոր «նիհարեցնող» դիրք են «հայտնաբերել»։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Աստղերի Instagram-ի էջերում սկսել են լուսանկարներ հայտնվել, որտեղ աղջիկների ծնկները ծալված են, ոտքերը՝ բացված, իսկ մեջքը՝ հետ։ Պարբերականի կարծիքով՝ նման դիրքով կազմվածքն ավելի գայթակղիչ տեսք ունի․ որովայնը հարթ է դառնում, իսկ կուրծքը մեծանում է։

Նման դիրքով լուսանկարներ են հրապարակել Love Island բրիտանական ռեալիթի շոուի մասնակիցներ Ռոզի Ուիլյամսը, Էմբեր Դևիսը և Զառա Մաքդերմոթը, հեռուստաաստղեր Քիմ Քարդաշյանը և քույրը՝ Քորթնին, Made in Chelsea ռեալիթի շոուի մասնակից Թիֆանի Ուոթսոնը և այլոք։












































