Մեծ Բրիտանիայի մի քանի քաղաքացիներ սահնակին նստած խաղալիք Սանտա Կլաուս են ուղարկել ստատոսֆերա: Սահնակները «քարշ է տալիս» Ռուդոլֆ անունով կարմրաքիթ եղնիկը: Այս մասին հայտնում է The Scotsman-ը: Իր հետ Սանտան 30.500 մետր վեր է բարձրացրել նվերներով պարկը:
Խաղալիքն ուղարկվել է ստատոսֆերա Անգլիայի արևմտյան Գլոսթերշիր կոմսության Դինա անտառից: Խաղալիքը երկինք է բարձրացվել մետեոզոնդով, որը Սանտային ամրացրել են նախագծի հեղինակներ Մարկ Այրլենդն ու Կեսի Ֆելպսը:
Սանտայի թռիչքը տևել է մոտ 2 ժամ: Նա Ռուդոլֆի հետ վայրէջք է կատարել Սոմերսեթի հարավում: Խաղալիքը հաղթահարել է մոտ 110 կմ ճանապարհ:
Հայտնի չէ՝ հեղինակները վերցրե՞լ են այն, թե՞ ոչ: