ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների բանակցությունները, որ նախօրեին տեղի ունեցան Հելսինկիում, բուռն քննարկվում են սոցցանցերի օգտատերերի կողմից։

Մասնավորապես, հանդիպման թեման չեն անտեսել ծաղրանկարիչներն ու բլոգերները։ Այսպես, օրինակ, ուկրաինացի ծաղրանկարիչ Անդրեյ Պետրենկոն հետաքրքիր կերպով պատկերել է ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների բանակցություններում գազային թեման,– գրում է fakty.ua կայքը։

Ամերիկյան Daily News պարբերականը իր թարմ համարի շապիկին սուր վերնագրով ծաղրանկար է տեղադրել. «Բաց դավաճանություն»։

Աչքի են ընկել նաև սոցցանցերի այլ օգտատերեր՝ ուշադրություն դարձնելով ամերիկա–ռուսական գագաթնաժողովի հետաքրքիր պահերին։










































