ԱՄՆ Պետդեպարտամենտը աշխատում է համոզել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային՝ ձեռք բերել Raytheon Patriot ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգերը ռուսական նմանատիպ հրթիռային համակարգերի փոխարեն: Այդ մասին նախօրեին հայտարարել է պետքարտուղարի օգնական Թինա Քայդանովը՝ գրում է telegraf.com-ը:

Նա նշել է, որ Վաշինգտոնը «մտահոգված է, որ համակարգեր գնելով Ռուսաստանից՝ Թուրքիան կաջակցի Եվրոպայում Մոսկվայի վատագույն վարքագծի դրսևորմանը»:
Թուրքիան երկու անգամ մերժել է Patriot համակարգի գնումը՝ նախապատվությունը սկզբում տալով Չինաստանի համակարգերին, այնուհետև ռուսաստական C-400 համակարգին:











































