Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Ով է առաջինը լքելու կառավարությունը. նոր նախագծի հին սինդրոմները

Խորհրդարանի ուժերը մտադիր են ձևավորել Ընտրական օրենսգրքի իրենց նախագիծը և դա քննարկել կառավարության հետ մեկտեղ կառավարության ներկայացրած նախագծի հետ համադրելու համար: Փաստորեն, առաջիկայում հրապարակում կհայտնվի Ընտրական օրենսգրքի երկու նախագիծ՝ կառավարության նախագիծը և խորհրդարանական ուժերի նախագիծը: Ամենահետաքրքիրն այստեղ, սակայն, այն է, որ խորհրդարանական բոլոր ուժերը, այդ թվում՝ ՀՅԴ-ն, «Ծառուկյան» դաշինքը և ՀՀԿ-ն, ընդգրկված են կառավարությունում: Այսինքն՝ թե այս կողմում են խորհրդարանական ուժեր, թե այն, բայց ստեղծվում է երկու նախագիծ: Այս իրողությունը, սակայն, ընդամենը վկայում է, որ կառավարությունում մյուս ուժերի ներկայությունը ըստ էության սիմվոլիկ է, հերթապահ: Այդ դեպքում էլ հարց է առաջանում, թե ո՞րն է այդ ներկայության իմաստը:

Եթե Ընտրական օրենսգրքի լրջագույն հարցի կապակցությամբ խորհրդարանական ուժերը ունեն տարակարծություն կառավարության հետ՝ այն կառավարության, որի մասնակից են, ապա այդ դեպքում ի՞նչ գործ ունեն այդ կառավարությունում: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ Ընտրական օրենսգրքի այսպես ասած կառավարության նախագծի այլընտրանք նախագիծ ներկայացնելուց առաջ խորհրդարանական ուժերը նախ պետք է վայր դնեն այն պորտֆելները, որ ունեն կառավարության կազմում: Սա ամենևին բանալ արդարության խնդիր չէ, այլ քաղաքական դիրքորոշման և դիրքավորման: Եթե խորհրդարանական ուժերը կարևորագույն հարցում փաստացի միավորվում են կառավարության դեմ, իսկ այլընտրանքային նախագիծը հենց դա է, ապա քաղաքական նոնսենսի մեջ չհայտնվելու համար նրանք պետք է լքեն այդ կառավարությունը՝ իրենք իրենց դեմ չհայտնվելու համար, և հստակ քաղաքական դիրքավորումով դառնան այդ կառավարության ընդդիմախոսը, այնպիսի հիմնարար հարցում, ինչպիսին Ընտրական օրենսդրությունն է: Հակառակ դեպքում ամեն ինչ նույնիսկ բանալ արդարության դաշտում էլ չէ, այլ բանալ առևտրի:

Ի վերջո, այստեղ խնդիրը նաև նոր և հին համակարգերի, նոր և հին իրողությունների դաշտում է: Խորհրդարանը դա հին իրողություններն ու համակարգն են, կառավարությունը՝ նոր: Խորհրդարանում գտնվող և ներկայումս Ընտրական օրենսդրության, իսկ իրականում ընդամենը նոր խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար պայքարող ուժերը մի ոտքով հին համակարգում են, մյուս ոտքով՝ նոր: Նրանք պետք է կողմնորոշվեն, թե որտեղ են, որովհետև հակառակ դեպքում նրանց գործունեությունն առաջացնում է հին և նոր համակարգերի, այսպես ասած, արհեստական լղոզում, ինչը ստեղծում է մանիպուլյացիոն բավականին մեծ դաշտ: Մինչդեռ Հայաստանում փոփոխությունների առանցքային խնդիրն էլ այն է, որ քաղաքական զարգացումները պետք է բերվեն առավելագույն հստակ պատասխանատվության տիրույթ յուրաքանչյուրի քաղաքական դիրքավորման համար՝ այդպիսով քաղաքականությունը հանրային գիտակցության մանիպուլյացիայից վերածելով հանրության առաջ պատասխանատվության: Որքան էլ տարօրինակ է, առայժմ այդ հարցում առավելագույն հստակություն է ՀՀԿ դեպքում, որը հրաժարվեց նոր կառավարության մաս կազմելուց:

Իհարկե ՀՀԿ-ն ակամա է հայտնվել այդ դիրքում, սակայն անգամ ակամա պատասխանատու դիրքավորումը առավել արժեքավոր է, քան գիտակցված լղոզումը:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում