Thursday, 02 07 2026
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
09:10
Թրամփը դրական է գնահատել ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները Դոհայում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26

Խորհրդակցություն Երևանի վարչությունում «Արժանիները կխրախուսվեն, իսկ չարաշահումները պետք է բացառել»

Հուլիսի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոսոտոմյանն այցելեց ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչություն: Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Հարությունյանն ԱԻ նախարարին ներկայացրեց մայրաքաղաքի փրկարարական վարչության տեխնիկական հագեցվածությունը, շինության պայմաններն, իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու անձնակազմի պատրաստվածությունը:

Երևան քաղաքի փրկարարական վարչություն կատարած այցի ընթացքում ԱԻ նախարար Ռոստոմյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատների ղեկավար անձնակազմերը:

Օրակարգում դրված էր հիմնականում մայրաքաղաքի ջոկատների շենք-շինությունների, կենցաղային պայմանների, անձնակազմի՝ համազգեստով ապահովմանը և համալրմանն ու տեխնիկական հագեցվածությանն առնչվող հարցերը: Մասնավորապես, քննարկվեցին ջոկատներում փրփրանյութի չափաքանակին, հրշեջ մեքենաների վառելանյութին, անձնակազմի հաստիքների բավարարությանը, կենցաղային պայմաններին, տեխնիկայի արդիականացմանը և վերազինմանը վերաբերող հարցեր:

Քննարկման ընթացքում նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանձնարարեց 2 շաբաթյա ժամկետում տեղեկատվություն և առաջարկություն ներկայացնել Երևանի վարչական շրջանների բաժինների և հրշեջ-փրկարարական ջոկատների անբավարար վիճակում գտնվող շենք-շինությունների մասին:

Հանդիպմանը նախարար Ռոստոմյանը նշեց, որ բարձրացված հարցերի մեծ մասը շուտափույթ լուծում կստանա: Նախարարը հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներին հորդորեց խնդիրների առկայության դեպքում անմիջապես դիմել համապատասխան ստորաբաժանումներին:

Անձնակազմի համալրման առումով նախարարը խստագույնս հանձնարարեց առաջնորդվել միայն արդարության սկզբունքով, և արժանի սպաներին ժամանակին ներկայացնել հերթական կոչման և պաշտոնի բարձրացման: «Արժանիները պետք է խրախուսվեն, ինչպես նաև ժամանակին ներկայացվեն հերթական սպայական կոչում ստանալու: Իսկ բոլոր չարաշահումները պետք է բացառել. որևէ մեկի նկատմամբ պարտավորվածություն չունենք», – նշեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Խորհրդակցությունից հետո Ռոստոմյանը շրջեց և ծանոթացավ նաև ԵՓՎ տարածքին կից գործող ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի գործունեությանը: Կենտրոնի սաները նկարչության, պարի և բեմականացումների միջոցով ներկայացնում են տարատեսակ աղետներին դիմակայելու առօրեական մշակույթը: Ուսուցողական ներկայացումները տարվա ընթացքում խաղարկվում են հանրապետության դպրոցներում և մանկատներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում