Երեկ կառավարական առանձնատանը տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:
Հանդիպման մասին լուրը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Առաջին նախագահը իր տեսակետներն է հայտնել Հայաստանի առջև ծառացած մի շարք մարտահրավերների հաղթահարման ուղիների վերաբերյալ:
Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ Արցախյան հիմնախնդրին վերաբերվող հարցեր: Հանդիպումը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ:









































