ԱՄՆ–ում չեն բացառել, որ գնդակի մեջ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նվիրել է Դոնալդ Թրամփին, գաղտնալսող սարք կարող է ներդրված լինել։ Նման հայտարարություն է արել հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։
«Նրա փոխարեն ես կստուգեի ֆուտբոլի գնդակի մեջ գաղտնալսող սարքերի առկայությունը և թույլ չէի տա, որ այն հայտնվեր Սպիտակ տանը»,– Twitter-ում գրել է սենատորը։

Հելսինկիում, հուլիսի 16-ին, համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Պուտինը Թրամփին ֆուտբոլի ԱԱ գնդակ էր նվիրել։
ԱՄն առաջնորդը Պուտինին շնորհակալություն էր հայտնել նվերի համար և նշել էր, որ կփոխանցի գնդակը իր որդուն՝ Բերոնին։













































