Շակիրան Լիբանանում Cedars 2018-ի շրջանակներում այցելել է այն գյուղը, որտեղ ապրել է հայրական գծով նրա տատը՝ գրում է newsyou.info-ն:

El Dorado-ի իր վեցերորդ շրջագայության շրջանակներում երգչուհին հանդես է եկել Միջազգային Cedars փառատոնում: 41-ամյա Շակիրան ցնցել է հանդիսատեսին իր գեղեցիկ կազմվածքով և հետաքրքիր հագուստով:

Նույն օրը Շակիրան մասնակցել է հայրական գծով իր տատիկի գյուղում Լիբանանի խորհրդանիշ հանդիսացող սոճիների տնկման հանդիսավոր արարողությանը: Տեղի իշխանությունները որոշել են նրա անունով կոչել սոճուտը:











































