ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների վատ հարաբերությունների պատճառ վերջինի հիմարությունն է համարում։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
ԱՄՆ նախագահի կարծիքով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները երբևիցե ավելի վատ չեն եղել, քան ներկայում։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների բազմամյա հիմարության և անմտության պատճառով երբեք ավելի վատ չեն եղել, իսկ այժմ նաև վհուկների որս է»,-հայտարարել է Թրամփը։
Տվյալ հայտարարությունն ԱՄՆ առաջնորդն արդել է հուլիսի 16-ին՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման օրը։
Our relationship with Russia has NEVER been worse thanks to many years of U.S. foolishness and stupidity and now, the Rigged Witch Hunt!
— Donald J. Trump (@realDonaldTrump) July 16, 2018












































