Երևանի քաղաքապետարանի մոտ հավաքված ցուցարարները վանկարկում են «Զարուհի, քաղաքապետ»։
Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո այսօր՝ հուլիսի 16-ին Երեւանի ավագանին որոշել է նիստ գումարել, որտեղ պետք է ընտրի նոր քաղաքապետ։ Քաղաքապետի միակ թեկնածուն ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է։
Նիստում, սակայն քվորում չկա, քանի որ նախօրեին ՀՀԿ եւ «Ելք» խմբակցությունները հայտարարել էին, որ ոչ միայն քաղաքապետի թեկնածու չեն առաջադրելու, այլեւ նիստին չեն մասնակցելու: Եթե նիստը չկայանա, ապա տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ: