Ռուսաստանցիները քննադատել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու համար։ Twitter-ում հրապարակված տեսագրությունում դժգոհ քաղաքացիները հուզականորեն խոսում էին երկրի նախագահի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին։
«Ես ցանկանում եմ Պուտինին դիմել և ասել՝ Վլադիմի՛ր, Վլադիմիրովիչ, անհարգելիս, կորցրել ես ռուս ժողովրդի վստահությունը»,-ասել է կանանցից մեկը։
Скачут кастрюлеголовые pic.twitter.com/pQML9jcY9Z
— Mikhail Golub (@golub) July 15, 2018
«Ես զղջում եմ, որ քվեարկել եմ»,-հավելել է մեկ ուրիշը։
«Նա մեր նախագահը չէ։ Նա պարզապես ազգի դավաճան է»,-ասում են ռուսաստանցիները։
Տեսագրության մեկնաբանություններում ևս շատ է բացասական արձագանքը Պուտինի կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված։







































