Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը պատմել է, որ ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփն իրեն Brexit-ի հետ կապված խորհուրդ է տվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Մեյի խոսքերով՝ անցյալ շաբաթ Թրամփն իրեն խորհուրդ է տվել, սակայն ինքն այն անտեսել է։

«Նա (Թրամփը) ասաց, որ ես պետք է դատի տամ Եվրամիությանը»,– հայտարարել է Մեյը։
Նա ավելացրել է, որ ԱՄՆ նախագահը խորհուրդ է տվել իրեն Brexit-ի շուրջ բանակցությունների մեջ չմտնել։








































