Իտալացի գիտնականները պարզել են, թե ինչ են կերել մարդիկ ավելի քն 5000 տարի առաջ: Eurac Research կենտրոնի հետազոտողները ուսումնասիրել են Էցի անվանված մարդու 5300 տարեկան մումիայի ստամոքսի պարունակությունը՝ գրում է iz.ru-ն:
Մանրադիտակի օգնությամբ գիտնականները հայտնաբերել են թունավոր բույսի մնացորդներ, այծի միս, եղջերուի միս և հացահատիկ: Մումիայի ստամոքսի պարունակության գրեթե կեսը կենդանական ճարպից է բաղկացած եղել:
Մասնագետների կարծիքով՝ ճարպի գերակշռող քանակը անհրաժեշտ է եղել էներգիայի ձեռքբերման համար:
Գիտնականների խոսքով՝ Էցիի սնունդընդունման վերջին ժամանակը եղել է մահվանից երկու ժամ առաջ: Ենթադրվում է, որ նա մահացել է 45 տարեկանում ծեծկռտուքի արդյունքում: