Հուլիսի 13-ին, 101 տարեկանում մահացել է լեգենդար երգիչ Ֆրենկ Սինատրայի առաջին կինը՝ Նենսի Սինատրան։
«Իմ մայրը խաղաղությամբ հանգչեց այսօր երեկոյան»,-հուլիսի 13-ին հայտնել է նրա դուստրը։

Նենսի Բարբատոն և Ֆրենկ Սինատրան ամուսնացել են 1939-ին և երեք զավակ լույս աշխարհ բերել։ Նրանց ամուսնությունն ավարտվեց 1950-ականներին, երբ հայտնի դարձավ երգչի և դերասանուհի Ավա Գարդների սիրավեպի մասին։
Գարդներից ամուսնալուծվելուց հետո Սինատրան ևս երկու անգամ ամուսնացել է։ Նա մահացել է 1998-ին, 82 տարեկանում, սրտի նոպայից։









































