Չինաստանի Հունան նահանգում մի քանի համարձակ չինացիներ մասնակցել են կծու պղպեղ ուտելու մրցույթին։ Կծու պղպեղ նրանք կերել են ջրի մեջ նստած։

Մրցույթի ժամանակ 40 աստիճան տապ էր, որի դեմ մասնակիցները պայքարել են ջրով լի լոգարանում, որը լի էր կծու պղպեղներով։

Այս տարի մրցույթում հաղթել է տեղի բնակիչներից Թան Շուայհուին, որը մեկ րոպեում 50 կծու պղպեղ է կերել։

Նշենք, որ Հունան նահանգը հայտնի է իր կծու ուտեստներով։

















































