Թուրքիայում արտակարգ ռեժիմը կչեղարկվի հուլիսի 18-ին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, գրում է Hurriyet պարբերականը։
Քալընի խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարը կշարունակվի, իսկ սպառնալիքի պարագայում կրկին արտակարգ ռեժիմ կսահմանվի։
Նշենք, որ Թուրքիայում արտակարգ ռեժիմ էր սահմանվել 2016-ի ամռանը հեղաշրջման փորձից հետո։









































