ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և կնոջը՝ Մելանյային, համեմատել են Դիսնեյի «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի հերոսների հետ, երբ Բլենհեյմյան պալատում նրանք հանդիպել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։
Մելանյա Թրամփը հագել էր J Mendel ապրանքանիշի նուրբ դեղին երանգի զգեստ՝ գեղեցիկ լանջաբացվածքով։ Զգեստը համալրում էին Louboutin ապրանքանիշի կոշիկները։ Օգտատերերը նկատել են, որ զգեստը շատ նման է «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի հերոսուհի Բելի զգեստին։









































