Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Վինձորյան պալատում ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և առաջին տիկին Մելանյային։ Այս մասին հաղորդում է SkyNews-ը։

Թագուհին և նախագահն իր կնոջ հետ թեյի արարողություն են անցկացրել։ Թրամփն ու Մելանյան ընդհանուր առմամբ 57 րոպե են անցկացրել թագուհու հետ, որից 47 րոպեն եղել են միապետական նստավայրի ներսում։

Հաղորդվում է, որ Թրամփի հանդիպումը Եղիսաբեթ II-ի հետ 17 րոպե է տևել։

ԶԼՄ–ները նաև նկատել են, որ Թրամփը ձեռքը չի տվել թագուհուն, երբ նրանք աստիճաններով իջնելիս են եղել Վինձորյան պալատում։














































