ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներգաղթյալների ազդեցությունը Եվրոպայի մշակույթի վրա բացասական է համարում՝ հաղորդում է CNN-ը:
«Կարծում եմ, որ այն փոխում է մշակույթը: Կարծում եմ՝ սա շատ բացասական երևույթ է Եվրոպայի համար: Կարծում եմ՝ դա շատ բացասական է»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Եվրոպան համարում է այն տեղը, որը լավ գիտի, և տեղի ունեցողը «կոշտ իրավիճակ» է անվանել՝ նշելով ահաբեկչական հարձակումները, որոնք, իր կարծիքով, շատ են:









































