Blanco-ի փորձագետները հրապարակել են 2018թ. առաջին քառորդում ամենից հաճախ փչացող սմարթֆոնների ցանկը: Ընկերությունը կազմել է Android-ի և iOS-ի ամենախնդրահարույց սարքերի վարկանիշային աղյուսակը՝ գրում է life.ru-ն:

Android սմարթֆոնների շրջանում առաջատարը եղել են Samsung բջջային սարքերը: Հարավկորեական ձախողված սարքերի վարկանիշը հասել է 27,4%-ի: Երկրորդ տեղը զբաղեցնում են Xiaomi սմարթֆոնները`14,2%, եռյակը սահմանափակում է Motorola-ն՝ 9,6%: Չորրորդ տեղում Huawei բջջային սարքերն են`8.6%, իսկ InFocus-ը՝ 7.3%:
![]()
IOS համակարգի ամենից հաճախ փչացող սմարթֆոնը iPhone 6-ն է՝ 22% ցուցանիշով, այնուհետեւ iPhone 6s-ը՝ 16%, երրորդ տեղում 6s Plus-ն է`9%: Փչանալու ամենաքիչ հավանականությունն ունի IPhone 8 Plus-ը՝ 3%:










































