Friday, 03 07 2026
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին

Նախարար Զեյնալյանն աշխատանքային այցով Ավստրիայում է

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հուլիսի 12-ից 13-ը Ավստրիայի Հանրապետությունում (Ինսբրուկ) մասնակցել է ԵՄ և Արևելյան գործընկերության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այն կազմակերպվել էր Ավստրիայի նախագահության շրջանակում, որի նպատակն էր քննարկել ԱլԳ երկրներում իրավունքի գերակայության ամրապնդմանը, դատական իշխանությունում կոռուպցիայի դեմ պայքարի առավել արդյունավետ մեխանիզմներին առնչվող հարցեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵՄ և Արևելյան գործընկերության ներքին գործերի և արդարադատության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԵՄ արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Յուրովայի, Ավստրիայի Հանրապետության արդարադատության նախարար Յոզեֆ Մոսերի, ինչպես նաև Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ղեկավար Մարտին Կրոետների հետ:

ԵՄ հանձնակատարի հետ կայացած հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է 2018թ. Մայիսին ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո նոր ձևավորված կառավարության առաջնահերթությունները՝ անդրադարձ կատարելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում տարվող աշխատանքներին, ընտրական օրենսգրքի բարեփոխումների անհրաժեշտությանը: Կողմերը քննարկել են նաև արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված Եվրոպական միության հետագա աջակցության հնարավորությունները: Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ԵՄ արդարադատության, սպառողների և գենդերային հավասարության հարցերով հանձնակատար Վերա Յուրովային հրավիրել է Հայաստան:

Ավստրիայի Հանրապետության արդարադատության նախարար Վոլֆգանգ Բրանդշտետերի և Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ղեկավար Մարտին Կրոետների հետ կայացած աշխատանքային հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության ձևաչափերի ընդլայնմանն ու խորացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում