Tuesday, 30 06 2026
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին

Հայաստանը չի լինելու խնդրողի դերում. Թևան Պողոսյանը ներկայացրել է Փաշինյանի բրյուսելյան այցի կարևոր շեշտադրումները

Հայաստանը չի լինելու հայցվորի, խնդրողի դերում, իր ճանապարհը հարթելու է, նոր իշխանությունները նպատակասլաց գնալու են այն բոլոր փոփոխություններին, որոնք ուղղված են երկիրը հզորացնելուն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բելգիա կատարած այցի կարևոր շեշտադրումներն առանձնացրեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:  Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել առաջին հերթին ծանոթանալու այց էր, որի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ եվրոպական ինստիտուտների ղեկավարների հետ, ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած իրավիճակը և դրա հետ միասին նրանց հետ հարաբերություններ ձևավորեց:

«Ամենակարևոր շեշտադրումը, որ արեց Փաշինյանն, այն է, որ Հայաստանը չի լինելու հայցվորի դերում, նոր իշխանությունները նպատակասլաց գնալու են այն բոլոր փոփոխություններին, որոնք իսկապես գալիս են Հայաստանը հզորացնելու, իսկ մնացած մեր գործընկերները, եթե ցանկանում են ինչ-որ չափով ներդրում կատարել և օգտակար լինել, ապա պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը և միգուցե նոր առաջարկներ անեն»,-  նշեց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին՝ Թևան Պողոսյանը նշեց, որ այստեղ Հայաստանը, գիտակցելով բարեփոխումները, օրակարգը, նպատակասլաց փորձելու է դրանք ինքնուրույն իրագործել, իսկ Եվրամիությունը, որը պատրաստակամություն է հայտնել նույն համաձայնագրով օժանդակելու, միգուցե կարիք ունի վերանայելու գործողությունները, որոնք ծրագրել էր, և աջակցել այն ուղղություններում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա:

«Օրինակ՝ վիզաների ազատականացման գործընթացը: Հայաստանն, ուսումնասիրելով Վրաստանի և Ուկրաինայի փորձերը, արդեն իսկ այս գործընթացում կատարել է մի քանի փոփոխություններ, որոնք ավելի շատ վիզաների ազատականացման բարեփոխումների փաթեթից են: Եթե վաղը ԵՄ-ն սկսի բանակցել, չի ասելու՝ եկեք այս մի բանը կրկնենք, այսինքն՝ մոտեցումը փոխվելու է»,-ասաց Թևան Պողոսյանը: Ըստ նրա՝ այս նույնը վերաբերում է մնացած ոլորտներին՝ տնտեսական, կրթական, կոռուպցիայի դեմ պայքար, մշակույթ, այնտեղ, որտեղ Հայաստանն ինքնուրույն իր ճանապարհը հարթելով գնում է, բնականաբար, եթե այդտեղ կան նոր հնարավորություններ, այդ դաշտում օգնեն:

«Այսինքն՝ այն դաշտերը, որտեղ ինչ-որ բանի չենք տիրապետում, այնտեղ է պետք շեշտադրում կատարել: Դրանից բացի, կարծում եմ, ԵՄ-ից 160 միլիոնի աջակցության խնդիրը պետք է վերանայման պրոցես անցնի: Իսկ միգուցե պետք չէ այդքան գումար, ասենք 100 միլիոնով կարելի լինի այնպիսի ծրագրեր անել, որոնք կբերեն լուրջ արդյունքների»,-ասաց Թևան Պողոսյանը: Նրա խոսքով՝ փաթեթը կարող է մեծանալ, կարող է փոքրանալ, խնդիրը որակական բարեփոխումների մասին է, որ դրանք նաև լինեն անշրջադարձելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում