Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հարցին, որ «Ընտրական օրենսգրքի» նախագծի շուրջ կան հարցեր, որ կոնսենսուսի չեն գալիս, քաղաքական ուժերը՝ պատասխանեց. «Ես լավատես եմ»:
Միրզոյանն ասաց, որ կփորձեն համաձայնության գալ, կամ, արձանագրել, որ հաջորդ ընտրությունները այլ մոտեցումներով պետք է անեն:
Ռեյտինգային ընտրակարգի հետ կապված փոխվարչապետն ասաց. «Ոչ մի բան էլ քարին գրված չէ, ի վերջո պետք է գնալ այնպիսի լուծումների, որից լավագույնը կկարողանա շահել ՀՀ քաղաքացին»: Նա ասաց, որ հաշվի են առնելու ոչ միայն ԱԺ ուժերի, այլեւ բոլորի կարծիքները. «Իմ համար շատ էական է, որ լինի լայն համաձայնություն եւ լավ նախագիծ, ով կլինի դրա հեղինակը, իրականում կարեւոր չի»:










































