«Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Հայաստանի համար ծանոթագրական բնույթ ուներ»,- ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը նշեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը:
Նրա խոսքով՝ կարելի է հասկանալ գնահատականները, թե Հայաստանի համար ոչինչ չեղավ՝ ո՛չ լավ, ո՛չ վատ. «Բայց լավը գուցե այն էր, որ հանդիպեցինք»:
Նարինե Դիլբարյանը նշեց, որ ՆԱՏՕ-ն գնում է ուժեղացման և տարածաշրջանում նոր դերակատարում է ստանձնել. «Գագաթնաժողովի կարևորագույն ձեռքբերումներից մեկը անդամ երկրների միակամությունն էր և կտրուկ դրսևորոմը Ռուսաստանի հանդեպ: ՆԱՏՕ-ն հստակեցրեց, որ իրենք ամեն գնով կանխելու են Ռուսաստանի քայլերը»:
Բանախոսը իր մտահոգությունը հայտնեց Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի առնչությամբ այս երկու խոշոր բևեռների նկատմամբ. «Հայաստանի «և՛-և՛»-ի դաշտը գնալով սահմանափակվում է»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































