Քաղաքագետ Աղասի Ենոքյանը շատ կարևոր է համարում Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը, նրա կարծիքով, ուներ որոշակի հստակ հակառուսական ուղղվածություն: «Լուրջ հակառուսական ազդակներ էին ՆԱՏՕ-ի բյուջեի կրկնապատկումը, Մակեդոնիայի անդամակցումը և, իհարկե, Վրաստանը, որի վերաբերյալ առաջին անգամ հստակորեն հայտարարվեց, որ Վրաստանն անդամակցելու է ՆԱՏՕ-ին»,- ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը նշեց քաղաքագետը:
Աղասի Ենոքյանի կարծիքով՝ սա լրջորեն կփոխի մեր տարածաշրջանի քաղաքական քարտեզը, որովհետև մենք արդեն ունենում ենք երկու կարևոր ՆԱՏՕ-ական հարևան. «Սա լուրջ անվտանգային երաշխիք է նաև Հայաստանին, բայց մյուս կողմից՝ Ռուսաստանը շատ լուրջ խտացումների պետք է գնա Հայաստանում, որովհետև Հայաստանը դառնում է կարևորագույն, իրենց իսկ խոսքով, ֆորպոստ Ռուսաստանի համար»:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը «կինդերսյուրպրիզ» էր, որով հետաքրքրված էին, իսկ Փաշինյանն էլ հղեց երկու կարևորագույն մեսիջներ:
Մանրամասները՝ տեսանյութում:








































