Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի օդանավակայանի մերձակայքում պայթյուն է որոտացել, փոխանցում է AL Arabiya հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի հաղորդամամբ՝ վառելանյութի ռեզերվուար է պայթել։ Հետաքննություն է կազմակերպվել՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար։
Նշվում է, որ օդանավակայանի աշխատանքները չեն դադարեցվել։
Զոհերի և տուժածների մասին տեղեկություն չկա։
https://www.facebook.com/shahidbdonhazf/videos/1021881941269682/











































