Գերմանիայի դաշնային գերագույն դատարանը ճանաչել է մահացած դեռահաս աղջկա ծնողների իրավունքը նրա Facebook–ի հաշվի նկատմամվ։ Վճռի մեջ նշվում է, որ նրանք ունեն դրա իրավունքը թվային թառանգության մասին օրենքի շրջանակներում։
Այսպիսով սոցցանցի տվյալները հավասարեցվել են անձնական նամակների և օրագրերի հետ։

15 տարեկան աղջիկը ինքնասպան է եղել բեռլինյան մետրոյում 2012 թվականին։ Այդ պահից ի վեր ծնողները փորձում են պարզել նրա մահվան հանգամանքները, դրա համար նրանք նաև Facebook-ին խնդրել հասանելիություն ապահովել աղջկա էջին։ Սոցցանցի ղեկավարությունը հրաժարվում էր տրամադրել տվյալները՝ դրանք գաղտնի համարելով։
Այս հարցով դատավարությունը սկսվել էր 2015 թվականին։ Դատարանը բավարարել էր ծնողների պահանջը, սակայն Facebook-ը բողոքարկել էր վճիռը և հաղթել։










































