Սոցցանցերի օգտատերերը քննադատել են Forbes-ին մոդել Քայլի Ջենների վաստակին տրված գնահատականի համար՝ գրում է FoxNews-ը:
![]()
Ջենների լուսանկարը ամսագրի նոր համարի շապիկին է հայտնվել՝ այս մակագրությամբ. «21 տարեկանում նա պատմության մեջ ամենաերիտասարդ կին միլիարդատերն է, ով ինքն է իրեն ստեղծել»:
Սոցցանցերի շատ օգտատերերի զայրացրել է այդ բնորոշումը: Նրանք նշում են, որ հաշվի առնելով, որ Քայլին հայտնի Քարդաշյան ընտանիքից է, ասել, որ նա ինքն է իրեն ստեղծել, ազնիվ չէ:
Հիշեցնենք, որ 21 տարեկանում Քայլին հիմնել է դիմահարդարման սեփական կայսրությունը, որի արժեքը, ըստ Forbes-ի, 800 մլն. դոլար է:









































