Ստամբուլի դատարանը հրապարակել է 2016 թվականի հուլիսի 15-ին հեղաշրջման փորձի ժամանակ Բոսֆորում գտնվող կամրջի ռազմական բռազավթման գործով դատավճիռը՝ հաղորդում է UKROP-ը:

72 զինվորականներ «ուժի գործադրմամբ սահմանադրական իրավունքը խախտելու փորձի համար» դատապարտվել են ցմահ բանտարկության խիստ ռեժիմի բանտերում: Նրանք մեղադրվում են նաև կամուրջը պաշտպանող 34 մարդու սպանության մեջ:

Դատարանում ներկա 133 մեղադրյալներից ևս 22-ը ապստամբությանը մասնակցելու մեղադրանքով դատապարտվել են 17,5 տարի ազատազրկման:







































