«Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, դաշինքի անդամները անում են հնարավորը, որ դա տեղի ունենա հնարավորինս սեղմ ժամկետներում»,- այսօր Բրյուսելում Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Իր հերթին Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին նշել է՝ վրաց ժողովուրդն արժանի է դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, և Վրաստանը պատրաստ է անցնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հաջորդ փուլին։











































