Wednesday, 24 06 2026
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Առաջին այցի առաջին օրը. առանցքային հայտարարություն Բրյուսելում

Հուլիսի 11-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումը: Փաշինյան-Մակրոն հանդիպումը տևել է մոտ կես ժամ, և երկու գործիչները քննարկել են երկկողմ ու միջազգային նշանակության հարցեր: Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու, անարյուն գործընթացների համար և վերահաստատել, որ Ֆրանսիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի զարգացմանը: Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանում փոփոխությունները ստեղծում են հայ-ֆրանսիական հարաբերության խորացման նախադրյալներ:

Փաշինյան-Մակրոն հանդիպումն, անկասկած, Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած առաջին այցի առաջին օրվա ամենանշանակալից իրադարձությունն է: Մյուս կողմից՝ առաջին օրը եղել է հագեցած, տեղի է ունեցել հանդիպում ԵՄ հանձնակատար Մոգերինիի հետ, նաև ելույթ Քարնեգի հիմնադրամի փորձագետների առաջ, մասնակցություն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մասնակից երկրների ղեկավարների հավաքին:

Այդպիսով, առաջին օրվա արդյունքը թերևս բավական է արձանագրելու համար, որ Հայաստանի նոր վարչապետի այցը Բրյուսել բավականին արդյունավետ ու ներկայանալի է, այցը, ըստ էության, հաջողված է առնվազն այդ իմաստով, և Նիկոլ Փաշինյանը կարողացել է ՆԱՏՕ-ի ու Եվրամիության շրջանակում հավաստիացնել, որ ի դեմս Հայաստանի նոր իշխանության՝ ունեն հուսալի և վտահելի գործընկեր:

Ինչ խոսք, հիմնարար նշանակություն ունի Մակրոնի հետ հանդիպումը՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Ֆրանսիայի նախագահն, ըստ էության, միակն էր, որ առ այսօր շնորհավորական ուղերձ չէր հղել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Դա արել էր Ֆրանսիայի վարչապետը: Եվ այս տեսանկյունից Ֆրանսիայի նախագահի հետ Բրյուսելում առաջին հանդիպումն, անշուշտ, վկայեց, նաև իր բովանդակությամբ ու ջերմությամբ, որ Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունը չունի մտահոգության առիթ: Իսկ դա շատ կարևոր է, և բանն այստեղ միայն Մինսկի խմբի համանախագահ պետություն լինելը չէ:

Ֆրանսիան Հայաստանի համար, ըստ էության, «փրովայդեր» երկիր է՝ եվրատլանտյան բևեռի հետ հարաբերությունների մասով, և հայ-ֆրանսիական հարաբերությունից շատ բան է կախված ոչ միայն երկկողմ, այլ նաև հենց բազմակողմ զարգացումների տեսանկյունից:

Ի վերջո, Բրյուսելում հնչել է թերևս առանցքային միտք: Նիկոլ Փաշինյանը թե՛ Մակրոնի հետ հանդիպմանը, թե՛ Քարնեգի հիմնադրամում արցախյան խնդրի մասին խոսելով և խաղաղ կարգավորման կարևորությունն արձանագրելով՝ ասել է, որ ռազմական լուծման որևէ փորձ նշանակելու է հարձակում ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա:

Բանն այն է, որ Հայաստանում ժողովրդավարական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքով իշխանության եկած գործիչը այդպիսով առնվազն ներկայացնում է ղարաբաղյան խնդրում այդ գործոնը կապիտալիզացնելու կարևոր հայտը, Հայաստանի ձեռք բերած այդ կարևոր առավելությունն արձանագրելու հայտը, դնելով խնդրի քաղաքակրթական շեշտադրումն ու համատեքստը, ինչի ծանրակշիռ հնարավորությունը Հայաստանը ստացել է թավշյա հեղափոխությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում