«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
-Պարոն Գրիգորյան, վաղը Նիկոլ Փաշինյանի առաջին պատմական այցն է Եվրամիություն, գիտենք, որ հանդիպումներ են նախատեսված ԵՄ ամենաառանցքային ղեկավար ներկայացուցիչների հետ՝ Մոգերինի, Տուսկ, Յունգեր, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անպայմանորեն մասնակցություն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ հանդիպում: Նաև Թրամփի հետ ձեռքսեղման պայմանավորվածություն կա և հավանաբար նաև շփվելու հնարավորություն կստեղծվի: Ըստ Ձեզ՝ այս այցը ինչքանո՞վ է կարևոր:
-Շատ կարևոր, սպասված այց է: Գիտեք՝ Նիկոլ Փաշինյանը երկու անգամ այցելեց Ռուսաստան, ինչը, իմ կարծիքով, շատ ճիշտ էր, նա եղել է նաև Վրաստանում, բոլորս սպասում էինք, թե երբ հերթը կգա Եվրոպային և ՆԱՏՕ-ին, և շատ լավ է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը որպես առիթ օգտագործվեց: Եվ քանի որ հենց Բրյուսելում է այդ գագաթաժողովը, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը այնտեղ հանդիպումներ կունենա, որոնք բոլորն էլ կարևոր են, բայց ես ուզում եմ հավելել, որ ԵՄ գրեթե բոլոր երկրների ղեկավարները դեռևս առիթ չեն ունեցել հանդիպելու Նիկոլ Փաշինյանին: Ես համոզված եմ շատ հետաքրքիր կլինի նույնիսկ կարճ ձեռքսեղմումով հանդիպումը: Հայաստանի հեղափոխությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց աշխարհում, և շատ կարևոր է, որ այդ հանդիպումները կլինեն:
Ես չեմ հիշում, որ Սերժ Սարգսյանը և ԱՄՆ նախկին կամ ներկա նախագահը միմյանց ձեռք սեղմեն, ուղղակի Ս. Սարգսյանի հետ պատվաբեր չէին համարում հանդիպումը: Ես չեմ հիշում նաև, որ Ս. Սարգսյանը հանդիպի ԱՄՆ պետքարտուղարի հետ, իսկ այսօրվա մեր նախագահը հանդիպել է պետքարտուղարի հետ: Այսինքն՝ վերաբերմունքը նոր իշխանությունների և առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ էականորեն փոխվել է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































