Կրիշտիանու Ռոնալդուի երեխայի մայրը՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, «Instagram»-ում համատեղ հանգստից լուսանկարներ է հրապարակել։ Դատելով նկարներից՝ ֆուտբոլիստը շատ անտրամադիր չէ աշխարհի առաջնությունից իր հավաքականի դուրս գալու համար։

Սիրահարների հետ միասին հանգստանում էր նաև ֆուտբոլիստի ավագ որդին՝ ութամյա Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը։
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն փոխնակ մայրերից ծնված երեք երեխաների հայր է, իսկ նոյեմբերին Ջորջինա Ռոդրիգեսը նրան դուստր նվիրեց՝ Էվա Մարիա Դոս Սանտոսին։ Այդ ժամանակվանից մամուլում բուռն քննարկում են ֆուտբոլիստի գալիք հարսանիքը, որը, ըստ լուրերի, տեղի է ունենալու օգոստոսին։

Մոդելի «Instagram»-ում նկարները գրեթե մեկ ու կես միլիոն լայքեր են հավաքել։ Մեկնաբանություններում օգտատերերը հիանում են զույգի գեղեցկությամբ և խնդրում են Ռոնալդուին չլքել «Ռեալ Մադրիդը»։










































