Thursday, 06 06 2024
Պայթել է գազի ցիստեռնը, այս պահին էլ կա պայթյունի վտանգ. ՆԳՆ խոսնակ
Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի․ Առողջապահության նախարարություն
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին
Ռուսաստանը չափից շատ է մեր երկրում. պետք է վերանայել հարաբերությունները
Դրոնով արված կադրեր՝ գազալցակայանի հրդեհից
Կաշառքը պատժելի չէ՞. Գալստանյանի աջակիցները «կարծրատիպեր են կոտրում»
Հրշեջները մարում են գազալցակայանում բռնկված հրդեհը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սուրեն Պապիկյանը հանդիպել է նախարարության նոր աշխատակիցների հետ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 10-ին հանդիպում է ունեցել նախարարարության աշխատակազմը հունիս ամսին մրցութային կարգով համալրած աշխատակիցների հետ։ Նախարարի հետ զրույցում քաղծառայողները ներկայացրել են ընթացիկ աշխատանքային գործընթացում ի հայտ եկած խնդիրները, սպասելիքներն ու առաջարկները։ Սուրեն Պապիկյանը ողջունել է նրանց ակտիվ ներգրավվածությունը նախարարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատանքներում և կարևորել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում նոր մոտեցումների ներկայացումն ու կիրառումը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 2018թ. հունիսին տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվել էր 7 մրցույթ։ Մրցույթներին մասնակցել են 47 դիմորդ, որոնցից 12-ը ճանաչվել են հաղթող։ Մրցույթների արդյունքներով նախարարության համապատասխան ստորաբաժանումներ համալրել են քաղծառայողներ.

Վահե Սարգսյանը` տարածքային կառավարման վարչության տարածքային ծրագրերի և մշտադիտարկման բաժնի պետ,

Անահիտ Գրիգորյանը` տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության տարածքային ենթակառուցվածքների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ,

Անուշ Խուդոյանը` տարածքային կառավարման վարչության տարածքային ծրագրերի և մշտադիտարկման բաժնի առաջատար մասնագետ,

Աշոտ Ծորմուտյանը` վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության վարչական վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ,

Լուսինե Պապիկյանը` տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության տարածքային ենթակառուցվածքների զարգացման բաժնի առաջատար մասնագետ:

Ներքին աուդիտի բաժնի պետի և գնումների համակարգման և տնտեսական բաժնի գլխավոր մասնագետի թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներում հաղթող չի ճանաչվել։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայողի թափուր պաշտոնների համալրման նպատակով անցակցվող մրցույթների արդյունքները տեղադրվում են նախարարության կայքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում