Gorillaz խումբը, որը պատրաստվում է հուլիսի 25-ին ելույթ ունենալ Կիևում, չի կարողացել ավարտել իր ելույթը Գերմանիայում, Roskilde փառատոնի ժամանակ. 45-ամյա ռեփեր Del The Funky Homosapien–ը հայտնի Clint Eastwood կոմպոզիցիայում իր քառյակի կատարման ժամանակ ընկել է բեմից և վնասվել է,– հաղորդում է BBC-ն։ Երաժշտին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, նրա վիճակն այժմ կայուն է գնահատվում։
Երգիչը գրել է, որ բժշկական օգնություն է ստանում և դեռ ինչ որ ժամանակ կմնա հիվանդանոցում։

«Բոլորին շնորհակալ եմ սիրո համար»,– գրել է նա իր Facebook-ում՝ խոստանալով հնարավորինս շուտ վերադառնալ։









































