Saturday, 04 05 2024
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24

Արսեն Թորոսյանը լավագույն մասնագետների հետ քննարկել է մանկաբուժությանն առնչվող խնդիրները

Հայաստանյան բուժհաստատությունների մանկական ծառայությունների ղեկավարների և ոլորտի լավագույն մասնագետների հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է մանկաբուժությանն առնչվող խնդիրներից, ձեռքբերումներից, անելիքներից:

«Մոր և մանկան առողջության պահպանումն առավել քան ուշադրության և հոգածության ներքո է: Մայրական կամ մանկական մահվան ցանկացած դեպք մեզ համար անչափ ցավալի է, միաժամանակ, քննության հատուկ թեմա: Պետք է հասկանալ բոլոր խնդիրները` դրանց հրատապ և արդյունավետ լուծում տալու համար, ինչը և արվում է: Մյուս կողմից չենք կարող չշեշտել ձեռքբերումները` մայրական և մանկական մահացության ցուցանիշը երկրում իջնում է` շնորհիվ մեր մասնագետների, որոնք սուղ ռեսուրսով անում են առավելագույնը, աշխատում ուժերի գերլարումով»,- շեշտել է Արսեն Թորոսյանը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, 2019 թվականին սպասվում է պետբյուջեից առողջապահության ոլորտին հատկացումների աճ, կավելանա նաև մանկաբուժության ֆինանսավորումը: Նախարարը շեշտել է, որ ավելացած գումարը կուղղվի օրակարգային մի շարք խնդիրների լուծմանը` պոլիկլինիկաներում նյութատեխնիկական հագեցվածությանը, մարզերում մանկաբուժական ծառայությունների հիմնմանը կամ դրանց հզորացմանը: Շեշտվել է նպատակային կլինիկական օրդինատուրայում անվճար տեղերի միջոցով մարզերում մանկաբույժների կադրային խնդիրների լուծման նպատակադրումը:

Մասնագետները ներկայացրել են այս սեզոնին երեխաների հիվանդացության միտումները` մանրամասնելով, որ կա աղիքային վարակների աճ, բայց նաև թվի կայունացում, շնչառական վարակների նվազում: Քննարկվել են բժշկին կրկնակի դիմելիության նվազեցման, պոլիկլինիկաների ռեսուրսի կիրառման ավելացմամբ հիվանդանոցների մանկական բաժանմունքների գերծանրաբեռնվածությունը թոթափելու հարցեր:

«Խնդրում և հորդորում եմ ձեզ` ձեր անձնակազմերին փոխանցել մեր մեսիջը` շատ արագ է պետք կատարել փոփոխությունները: Պոլիկլինիկա-ստացիոնար կապը ամրացվում է, խորհրդատվական մեխանիզմներ են ներդրվում: Մարզերի մասնագետների հետ ևս պետք է սերտորեն աշխատել` մայրաքաղաք երեխաների ուղեգրումը կատարելով տեղափոխման ռիսկային սանդղակով սահմանված չափորոշիչներով»,-նշել է Արսեն Թորոսյանը: Նախարարը միաժամանակ փոխանցել է, որ առաջիկայում շտապօգնության ծառայությունը կվերազինվի նոր մեքենաներով:

Մանկաբույժների հետ քննարկման ժամանակ ուշադրության է առնվել լրատվամիջոցների հետ աշխատանքը, որպեսզի ցավալի դեպքերը ճիշտ ներկայացվեն հանրությանը, ճշգրիտ փոխանցվեն պատճառները, որպեսզի հնարավոր լինի խուսափել տարընկալումներից ու ոչ մասնագիտական շահարկումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում