«Օպերատիվ վարչության պետի լիազորությունները դադարեցված չեն, քրեական գործ չկա հարուցված, կա ծառայողական քննություն, որն իրականացվում է իմ հրամանով»,- «Առաջին լրատվական»-ին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Իսկ թե ինչու է ծառայողական քննություն անցկացվում՝ Դավիթ Անանյանը նշեց. «Ամեն ինչ կարող է ասվել՝ մարդկային ֆանտազիաները չափ ու սահման չունեն, բայց ես չեմ կարող բացահայտել այն տեղեկատվությունը, որն այսօր ծառայողական քննության առարկա է»:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ Կարեն Կարապետյանը օպերատիվ գծով բարձր պրոֆեսիոնալ է. «Բայց որոշակի վարքագիծ այսօր մենք դիտարկում ենք՝ արդյոք այդ վարքագիծը տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում: