Էյնդհովենի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռ է տարհանվել։ Օդանավում պայթյունի սպառնալիքով նամակ են հայտնաբերել, հաղորդում է Nieuwsblad-ը։
«Ryanair-ի ինքնաթիռում, որը երեկոյան մոտ ժամը 8-ին պետք է Էդինբուրգ, Շոտլանդիա ուղևորվեր, թռիչքից ոչ շատ առաջ սպառնալից տեքստով գրություն է հայտնաբերվել»,-ասվում է հաղորդագրությունում։
ԶԼՄ-ների տվյալներով՝ նամակում ռումբով են սպառնացել։
Ուղևորները ստիպված են եղել սպասել ինքնաթիռից անվտանգ հեռավորությամբ, մինչ այն զննել են շների օգնությամբ։ Դա շուրջ երկու ժամ է տևել։ Զննումը ցույց է տվել, որ դա կեղծ տագնապ էր։









































