Գերմանիայի դաշնային ցանցային գործակալության կարծիքով՝ փոստային ծառայությունների և հավելվածների գործունեությունը (Google-ի և Facebook-ի) պետք է կարգավորվի այնպես, ինչպես սովորական հեռահաղորդակցական ընկերություններինը։ Այս մասին Financial Times-ի հետ հարցազրույցում ասել է գործակալության ղեկավար Յոհեն Հոմանը։
«Մենք «բաց» սահման ենք տեսնում ավանդական հեռահաղորդակցական միջոցների և web ծառայությունների միջև՝ ինչպես Gmail-ը և WhatsApp-ը։ Ճիշտ չէ, որ ավանդական հեռահաղորդակցական ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է որոշակի պահանջներ կատարեն, օրինակ՝ ապահովեն տվյալների պաշտպանությունը, իսկ համացանցի միջոցով նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերությունները՝ ոչ»,-նշել է նա։
«Մենք ցանկանում ենք, որ տվյալների պաշտպանության, հանրային անվտանգության և գրանցման հարցերում եվրոպական ընկերությունները հավասար պայմաններում լինեն։ Դա վերաբերում է հաղորդագրություններ փոխանակելու ծառայություններին, ինչպես՝ WhatsApp-ը, Facebook-ը և նման ծառայություններ առաջարկող մյուս ընկերությունները»,-հայտարարել է Հոմանը։











































